00:00:00

Ասում ենք ՝ բա 5 տարի Ամուլսարի մասին ինչու չէիք բարձրաձայնում, ասում են՝ նախկինները մեզ կբռնեին. Փաշինյան

14:30, 05 դեկտեմբեր 2019

Ամուլսարի վիճակի հետ կապված մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, 5 տարի այս ամենը ձեր աչքի առաջ տեղի էր ունենում, ինչո՞ւ չէիք ձեր ձայնը բարձրացնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ասում էին՝ մեզ կբռնեին, իշխանությունը բիրտ էր, մեզ հետապնդումների կենթարկեին: Ուզում եք ասել՝ Հայաստանում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ: Դա՞ է մեր ուզածը: Եթե մենք հարցեր լուծենք ռաջնորդվելով մեզ տված կաշառքներով, կոռուպցիայով, մեր նեղ խմբային շահերովէս ամենը հասկանալի կլինի: հարաբերությունների այս ձեւը բացարձակապես անընդունելի է: Սա փորձ է Հայաստանը հետ գլորել այլ տրամաբանության մեջ»,-հայտարարեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր