00:00:00

Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել. կա վիրավոր

13:17, 05 դեկտեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ տներից մեկի խոհանոցում գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն: Տան բնակիչը՝ Էլեն Կ.-ն (26 տ), ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ եւ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: Վնասվել են տան պատուհանները եւ բակում կայանած ավտոմեքենայի հետեւի ապակին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր