00:00:00

«Էս ի՞նչ չուզող հարեւանի տրամաբանություն է. մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն է պառկում». Փաշինյան

11:41, 05 դեկտեմբեր 2019

«Մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է սոցիալ հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների»։ Նման հայտարարություն ՀՀ կառավարության այսօրվա նիստում արեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ մի սուբյեկտի, մի խմբի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարեւանի տրամաբանությամբ հայտնվում է մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որ ասում է՝  ինչու իր հարցը լուծեցի, ոչ թե մերը: Սա իրականում քաղաքակրթական եւ սոցիալ-հոգեբանական խնդիր է: Երբեմն տպավորություն է, որ ավելի լավ է ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ համակերպված հուսահատության հետ իրենց յուղի մեջ տապակվեն: Սա լուրջ պրոբլեմ է, որովհետեւ 30 տարի կուտակված խնդիրները մեկ գործողությամբ  հնարավոր չէ լուծել: Եթե փորձենք այդպես լուծել, շատ արագ եկիրը կկանգնի կոլապսի առաջ»,-ասաց վարչապետը: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը երբեք էլ ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում. «Բոլորը աշխատել են առաջինը վազել եւ բռնել այդ ծառայություն մատուցող կոկորդից, որ առաջինը հենց իրենց մատուցի: Սա լուրջ քաղաքակրթական խնդիր է եւ ես ուրախ եմ, որ ՀՀ-ում սկսվել է տարածվել, մասնավորապես բանկային համակարգում, հերթ  արձանագրող սարքերը դրվել են: Մենք պետք է բոլոր այն տեղերում, որտեղ նման խնդիր կա, պարտադիր դարձնենք հերթագրող մեքենաների  տեղադրումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր