00:00:00

Վարչապետի կոշտ հայտարարությունը

11:31, 05 դեկտեմբեր 2019

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի հասկանում՝ ինչու Հայաստանում շինարարություն անել՝ նշանակում է աղբ տարածել ամենուր: «Չեմ կարող դա հասկանալ, ընդ որում, պարոն Վերմիշյան, դեռ ամիսներ առաջ հանձնարարություն եմ տվել էս հարցով: Ես չեմ հասկանում, թե համապատասխան տեսչությունը ինչու՞ չի տուգանում էն շինարարներին, որոնք շինարարություն ասելով՝ հասկանում են աղբ կուտակել», - դիմելով Վերմիշյանին ասաց վարչապետը։ Փաշինյանը նաեւ նկատեց, որ եթե հիմա կառավարության շենքում տեղի է ունենում վերանորոգման աշխատանք, ինչու պետք է բոլորն աղբի մեջով քայլեն, գնան ու գան: «Չեմ հասկանում, թե ինչու շինարարությունում աշխատել նշանակում է աշխատել տնից վերցված հին շորերով: Էդ մարդիկ համազգեստ պետք է ունենան, էդ նույնն է, թե մենք, երբ գալիս ենք կառավարության նիստին, տանը ինչ մաշած շոր ունենք, հագնենք, գանք ցնցոտիներով նստենք կառավարության նիստի: Շինարարական կազմակերպութունները միլիոններ են աշխատում, հիմա էդ միլիոններից դժվա՞ր է մի փոքր հատկացնել ու ամենաէժան համազգեստը առնել բանվորների համար», - ասաց Նկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր