00:00:00

Աշոցքի զինկոմիսարիատից զենք-զինամթերքի անհետացման փաստով քրեական գործ է հարուցվել

21:22, 03 ապրիլ 2018

Այսօր մամլում տեղեկություններ տարածվեցին, թե Շիրակի մարզի Աշոցքի զինկոմիսարիատում ինքնաձիգներ և փամփուշտներ են անհետացել: Ըստ այդ տեղեկությունների՝ զինկոմիսարիատից անհետացել են երկու ինքնաձիգ և 48 փամփուշտ: Տեղեկությունների վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նման ահազանգ ստացվել է և փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնում մարտի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ տեղեկությունների՝ զինկոմիսարիատի պաշտոնատար անձինք անփույթ վերաբերմունք են դրսևորել և պատշաճ հսկողություն չեն սահմանել, ասել է, թե զինկոմիսարիատի հերթապահների կողմից զինկոմիսարիատի հաշվեկշռում գտնվող հրազենները և այլ զինամթերքների հանձնումն ու ընդունումը պատշաճ չի կազմակերպվել:  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր