00:00:00

Արմեն Սարգսյանի երդմնակալությանը միայն ընտրյալ լրագրողները կմասնակցեն

21:14, 03 ապրիլ 2018

Ապրիլի 9-ին Հայաստանի հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը, որը կայանալու է Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, 1300 մարդ է հրավիրված, այդ թվում հյուրեր արտերկրից: Սակայն այլ երկրից պատվիրակություններ, նախագահներ, ղեկավարներ չեն լինելու: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Սարգսյանի գրասենյակից: Նշենք, որ խտրականություն է դրված, թե ով կարող է լուսաբանել այս արարողությունը, ավելի ճիշտ ներկա լինել ԶԼՄ-ներից: Շարքային լրագրողները չեն մասնակցելու միջոցառմանը, նրանք կարող են այն լուսաբանել Հանրային ՀԸ ուղիղ եթեր միջոցով: Կամ ինչպես հաղորդել է ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, կստեղծվեն բոլոր բարենպաստ պայմանները խորհրդարանում լուսաբանման համար: Նա նաև տեղեկացրել է, որ արարողությանը մասնակցելու են միայն առաջատար լրատվամիջոցների ղեկավարները կամ խմբագիրները: Իսկ հրավիրյալների թիվը պետք է հաստատվի Արա Բաբլոյանի կողմից: Նախ պետք է ելույթ հնչի, ապա դահլիճ պիտի բերվեն Սահմանադրությունը և Աստվածաշունչը: Ապա նորընտիր նախագահը պետք է երդման խոսքն ասի՝ ձեռքը դրված Սահմանադրության ու Աստվածաշնչի վրա: Ապա ելույթով պիտի հանդես գան Ամենայն հայոց կաթողիկոսն ու ինքը` նախագահը: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր