Մի աղջիկ երեխա հատակին նստած լացում էր, կողքին ոչ ոք չկար, գրկել եմ ու դուրս բերել շենքից: Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի առաջին րոպեներն այսպես է հիշում Menu.am-ի առաքիչ Վանիկ Թեւոսյանը, գրում է NEWS.am-ը:
Նա այդ օրը մտել էր «Բուրգեր Քինգ»՝ հերթական պատվերը վերցնելու, երբ պայթյունի ձայն է լսել:
«Դրամարկղի մոտ կանգնած էի, երբ լսվեց պայթյունը: Բոլորը խուճապի մատնվեցին, ինքս էլ ուզում էի դուրս գալ, երբ տեսա մի աղջիկ երեխայի, որը հատակին նստած լացում էր: Չէի նկատել, որ վնասվածքներ ունի, արագ գրկել եմ, դուրս բերել շենքից: Երբ նստեցրի աստիճաններին, նկատեցի, որ վնասվածքներ ունի, հետո մարդիկ մոտեցան արդեն, երեխային նստացրին մեքենան ու տարան հիվանդանոց»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Վանիկը:
25-ամյա առաքչին սկզբում թվացել է, թե երեխան վախից է արտասվում, միայն դրսում է նկատել՝ լուրջ վնասվածքներ ունի. «Կարծում եմ՝ մյուսներն իրենց ոտքով են դուրս եկել շենքից, միայն այդ երեխան էր գետնին նստած, անօգնական, կողքին ոչ ոքի չեմ տեսել»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում https://www.youtube.com/watch?v=WC2K5khsB8Y