00:00:00

Ոստիկանությունը՝ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթյունի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

19:19, 03 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 8 հոգի, որոնցից 6-ը` անչափահասներ։ Դեպքի վայր մեկնած տարբեր իրավապահ կառույցների ներկայացուցիչները պարզել են, որ նախնական տվյալներով՝ պայթել է վաճառասեղանի տակ գտնվող գլանանոթը, ինչի հետևանքով էլ հաճախորդները վնասվածքներ են ստացել։ Նշանակվել են պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական և այլ փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ https://www.youtube.com/watch?v=G2s3-5zNSz4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր