00:00:00

Դանակահարություն Երևանի կենտրոնում

18:59, 03 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 1-ին, ժամը 19-ն անց 25-ի սահմաններում, 1-02 զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Կիրովի այգում դանակահարություն է եղել: Րոպեներ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա մի պատանի։ Ըստ տուժածի հոր հայտարարության` որդին դանակահարվել է «Կոնգրես» հյուրանոցի դիմաց: Դեպքից մեկ ժամ չանցած՝ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, դանակահարություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Օշական գյուղի բնակիչ, 35-ամյա Արգամ Հ.-ին։ Նա խոստովանել է կատարածը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր