00:00:00

Փաշինյանի ելույթները հուսադրիչ էին. Թուրքիայի ԱԳ նախարար

16:05, 28 նոյեմբեր 2019

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ պատասխանել է հայ պատգամավոր Կարո Փայլանի գրավոր հարցերին: Այս մասին հայտնում է Ակոս-ը և հիշեցնում, որ Փայլանը հարց էր ուղել, թե ինչ դիրքորոշում ունի Թուրքիան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Պատրաստ ենք առանց նախապայմանների բանակցություններ վարելու» հայտարարությանը: Չավուշօղլուն իր պատասխանում նշել է, որ Հայաստանի հետ սահմանները փակելու որոշումը հայ-ադրբեջանական պատերազմի հետևանք է: Թուրք նախարարը հընթացս մեղադրել է հայկական կողմին՝ շարունակելով ադրբեջանական պնդումը «հողերը գրավելու» մասին: «Որոշումը վերացնելու համար ձեռնտու պայմաններ առայժմ չկան: Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բնականոնացման համար պայման է ԼՂ խնդրի լուծմանն ուղղված հստակ քայլերի դիմելը: Այս իմաստով Վարչապետ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առնչությամբ հուսադրիչ ելույթներ է ունեցել»,-ընդգծել է Չավուշօղլուն: Այդուհանդերձ, նրա բնորոշմամբ, վերջին շրջանում Հայաստանի վարչապետը, կարծեք, փոխել է դիրքորոշումը: Որպես օրինակ, Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է Փաշինյանի «Արցախը Հայաստանն է և վերջ» օգոստոսին արված հայտարարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր