00:00:00

Հայկ Մարությանը ստել է․ Սամվել Ալեքսանյանը ևս «Կամազ»-ներ է նվիրել քաղաքապետարանին. լուսանկարներ

15:34, 28 նոյեմբեր 2019

Երևանի քաղաքապետի խոսնակը հրապարակել է քաղաքապետարանին նվիրատվություն կատարած կազմակերպությունների ոչ ամբողջական շարքը։ Հաղորդագրության մեջ  ընդգծվում է, որ մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես եւ այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո: Այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են. 1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ 2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ, 3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ, 4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ, 5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ: Ըստ էության հաստատվեցին մամուլի այն հրապարակումները, որ քաղաքապետարանին կամազներ է նվիրել նաև նախկին ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանը, քանի որ «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը պատկանում է նրա ընտանիքին։ Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս լրագրողների հետ զրույցում բացառել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը  քաղաքապետարանին կամազներ է նվիրել։ Պաշտոնական այս հաղորդագրությունից հետո կարող ենք արձանագրել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակային ստել է։ Այս թեմայի շուրջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, որը ներկայացնում ենք ստրոև. Ստի ոտքը կարճ է պրն. քաղաքապետ!!! Օրեր առաջ մենք պարզեցինք, որ քաղաքապետն իր թիմով աշխատում է մեղմ ասած ոչ թափանցիկ, որ սուտ էր այն պնդումը՝ քաղաքը ձեռք է բերել 56 մեքենա, քաղաքը դրանց մի մասն է ձեռք բերել, մյուս մասը «նվեր» է։ Երբ մենք հնչեցրեցինք անուններ, քաղաքապետն առանց նշույլ անգամ ամաչելու և վատ զգալու մեզ մեղադրեց ստելու մեջ։ Պրն. քաղաքապետ, մե՞նք ենք ստում, թե՞ Դուք։ Գուցե պարկեշտություն ունենաք և ներողություն խնդրեք! ! !

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր