00:00:00

Լավրովը դեկտեմբերի 2-3-ին Բաքվում հանդիպումներ կունենա Ալիեւի եւ Մամեդյարովի հետ

19:18, 28 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ին այցով կգտնվի Բաքվում, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին նոյեմբերի 28-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Դեկտեմբերի 2,3-ին, առկա պայմանավորվածությանը համապատասխան, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Բաքու,-ասել Է նա:-Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի ծրագրով հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահի հետ, բանակցություններ՝ այդ պետության ԱԳ նախարարի հետ»: «Շարունակվելու Է երկխոսությունը քաղաքական-տնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հանգուցային հարցերի շուրջ: Նաեւ պլանավորվում Է ստորագրել 2020 թվականին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կոնսուլտացիաների պլանը»,-հավելել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր