00:00:00

ՀԱՊԿ ղեկավարները Բելառուսի ներկայացուցչին հաստատեցին գլխավոր քարտուղարի պաշտոնում

14:38, 28 նոյեմբեր 2019

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Մենք հարցեր ունեինք՝ կապված գլխավոր քարտուղարի նշանակման հետ: Այսօր պետությունների ղեկավարները Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին շնորհավորեցին 2020 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել Է Սեմերիկովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր