00:00:00

Երևանի Նորքի անտառներում ներդրվելու է կաթիլային ոռոգման համակարգ

17:41, 28 նոյեմբեր 2019 Տնտեսություն

ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին Երևանի անտառպետության 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային աշխատանք կատարելու համար։Նոյեմբերի 28-ի նիստում նախագիծը ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ «Նախագծով առաջարկում ենք 6 միլիոն դրամ փոխանցել Նորքի անտառներում կաթիլային  ոռոգման համակարգ ներդնելու նախագծանախահաշվային աշխատանքներ կատարելու համար։ Ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը  բավական ցածր է՝ հաշվի առնելով, որ ջուրը հոսում է ոչ նպատակային՝ ելնելով հողի շերտի կառուցվածքից։ Արդյունքում ծառերը չեն ստանում աճի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում»,- ասաց Գրիգորյանը։ Նախնական գնահատմամբ, նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր