00:00:00

Ամեն քայլափոխին պետք է իրավաբանին հարցնես ՝ արդյոք խախտումներ կա՞ն, թե ոչ․ Արշակյան

17:23, 28 նոյեմբեր 2019 Տնտեսություն

Ներկայումս իրավիճակը և կարգավորումները այնպիսին են, որ պաշտոնյայի նշանակվելու դեպքում արդեն իսկ կանխակալ մտածողություն կա, որ այս պաշտոնյան կարող է լինել կոռուպցիոներ։ Այս մասին նման կարծիք հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Կարգավորումներն այնպիսի սահմանափակումներ է դնում պաշտոնյայի վրա, որ ամեն քայլափոխին պետք է մի տասն անգամ հարցնես իրավաբանին՝ արդյոք այստեղ խախտումներ կա՞ն, թե չկան՝ նույնիսկ տրիվիալ որոշումներ կայացնելու դեպքում։ Այն դեպքում, երբ դու համոզմունք ունես, որ դա այդպես պետք է լինի։ Արդյոք այստեղ քաղաքական պատասխանատվության հետ համակարգը պետք է համահունչ չաշխատի՞, թե բոլորի վրա պետք է դրվեն կոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները»,- ասաց Արշակյանը։ Ի պատասխան՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի փոխվի հանրային ընկալումը պաշտոնյայի նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր