00:00:00

Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 39-ի

12:45, 28 նոյեմբեր 2019 Պատահարներ

Ալբանիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 39-ի: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Ալբանիայի հեռագրական գործակալությունը, նոյեմբերի 28-ին հայտնել Է երկրի վարչապետ Էդի Ռաման: Վարչապետը նաեւ երկրի ԶԼՄ-ներին նախազգուշացրել Է կեղծ լուրերի տարածումից: Ավելի վաղ տեղեկացվել Էր 35 զոհվածի եւ ավելի քան 650 տուժածի մասին: քան 650 մարդ: Փլատակներից հաջողվել Է փրկել 45 մարդու: Որոնողափրկարարական գործողությունը ներկայում շարունակվում Է: Ալբանիայի իշխանությունները հայտարարել են ֆինանսական միջոցների հանգանակություն սկսելու մասին, որոնք կուղղորդվեն նոյեմբերի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած՝ 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով տուժածների օգնությանը: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր մայրաքաղաք Տիրանայի մերձակա Շիջակ քաղաքից 10 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք ընկած շրջանում: Օջախը 10 կիլոմետր խորության վրա Էր: Ցնցումներն զգացվել են Տիրանայում, ինչպես նաեւ Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Խորվաթիայում եւ Իտալիայի մի քանի հարավային նահանգներում: Ալբանիայի սեյսմոլոգները հայտնել են, որ 6,4 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել են 500-ից ավելի ստորգետնյա ցնցումներ: Տեղի ունեցած երկրաշարժն Ալբանիայում երկրորդ ուժգին երկրաշարժն Է դարձել աշնան սկզբից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր