00:00:00

Կանադայում կործանվել Է Piper PA-32R միաշարժիչ ինքնաթիռը, կան զոհվածներ

12:42, 28 նոյեմբեր 2019 Պատահարներ

Կանադայի Քինգսթոն քաղաքի շրջանում կործանվել Է Piper PA-32R միաշարժիչ ինքնաթիռը, որում կարող Է վեց մարդ լինել, կան զոհվածներ, ինչի մասին հայտնել Է Global News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով նոյեմբերի 27-ի երեկոյան: Ինչպես հայտարարել Է ոստիկանության ներկայացուցիչ Ջոել Ֆիշերը, ինքնաթիռն ընկել Է անտառապատ տեղանքում: Ոստիկանությունը չի հայտնել՝ քանի մարդ Է եղել օդանավում: Զոհվածների թիվը նույնպես չի ճշտվում: «Այսօր երեկոյան հայտնաբերված աղետյալ ոչ մեծ ինքնաթիռի վերաբերյալ մենք հաստատում ենք, որ զոհվել են շատերը»,-ասված Է Twitter-ում քաղաքային ոստիկանության օգտահաշվում: Կանադայի տրանսպորտի անվտանգության խորհրդի տվյալներով՝ ինքնաթիռը գրանցված Էր ԱՄՆ-ում եւ Բատոնվիլի օդանավակայանից ուղեւորվում Էր Տորոնտո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր