00:00:00

Խոշոր հրդեհ՝ Գյումրիում. այրվում են մի քանի տների տանիքները. Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

12:30, 28 նոյեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 27-ին, ժամը 21:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մերկուրովի փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է Մերկուրովի փողոցում գտնվող մի քանի տների տանիքներում: Հրշեջ-փրկարարական ջոկատներից օգնության է մեկնել եւս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին, մարվել՝ 00:07-ին: Տուժածներ չկան: Պարզվել է, որ տան տանիքում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել են տանիքից մոտ 80 քմ հատվածը՝ ամբողջությամբ եւ մոտ 40 քմ՝ մասնակի:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր