00:00:00

Գործադիրն արտոնություն տվեց «Սովթ Պապիրուս» ՍՊԸ–ին, նախատեսվում է 50 մլն դրամի ներդրում

11:57, 28 նոյեմբեր 2019

Այսօր կառավարության հերթական նիստին գործադիրը հավանություն տվեց «Սովթ Պապիրուս» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու առաջարկը: Ըստ նախագծի՝ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 135 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 50 մլն դրամի ներդրում փաթեթավորող սարքավորման ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 21 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ևս 10-ը՝ 100.000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 975 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 747 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 74.3 մլն դրամ: Մեկ այլ որոշմամբ էլ՝ արտոնություն տրամադրվեց «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռնարկատիրոջը: Նախածգում նշվում է, որ ներմուծվող ապրանքները օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար (ներքնազգեստի արտադրություն) (ք. Գյումրի)։ Արդեն իրականացվել է 21 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, որին ներդրումային ծրագրի ընթացքում կավելանա ևս 10-ը՝ 120.000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 80 մլն դրամ, որից 32 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 48 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 77 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 6.2 մլն դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր