00:00:00

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հենրիկ Ղահրամանյանի ծննդյան օրն է

11:17, 28 նոյեմբեր 2019

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հենրիկ Ղահրամանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան:
Հենրիկ Ղահրամանյանը ծնվել է 1996 թվականին, Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում։ 2003 թ. օգոստոսին ընտանիքը տեղափոխվել է ՀՀ և բնակություն հաստատել Արարատի մարզի Մասիս քաղաքում։ 2003-2011 թթ. սովորել է Մասիսի №2 միջնակարգ դպրոցում։ 2011-2014 թթ. սովորել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ապրանքագիտություն բաժնում։ 2015 թ. հունվարի 25-ին զորակոչվել է Պաշտպանության բանակ։ Ծառայել է ՊՆ N զորամասում, ապա ՊԲ N զորամասում՝ որպես հակատանկային ջոկի հրամանատար։
2016թ.-ի ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ գրոհայինների:  Զոհվել է հրամանատարական դիտակետերից մեկի տարածքը պաշտպանելիս:
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր