00:00:00

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրատարից

12:01, 28 նոյեմբեր 2019 Պատահարներ

«911» ծառայություն նոյեմբերի 27-ին, ժամը 21:51-ին տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան ընկել է Մասիս-Սիս ավտոճանապարհին հարակից ջրատարը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատի մարզի Սիս գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ա., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում: Փրկարարները Դավիթ Ա.-ին դուրս են բերել ջրատարից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր