00:00:00

2020-ին Եվրոպայում նախատեսվում է անցկացնել «ԵՄ-ՀՀ ներդրումային համաժողով»․ Ավինյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

11:19, 28 նոյեմբեր 2019

Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան հարեւանության եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։ Լոուրենս Մերեդիթը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։ Հյուրերի խնդրանքով փոխվարչապետը խոսել է բարեփոխումների առավել կարեւոր ուղղությունների եւ առկա հնարավորությունների ու մարտահրավերների մասին։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում ներդրումների խթանմանը։ Տիգրան Ավինյանը նշել է, որ 2020թ-ին Եվրոպայում նախատեսվում է անցկացնել «ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով»։ Կողմերը քննարկել են կրթության, արդարադատության, էներգետիկ արդյունավետության, թվայնացման, հանրային կառավարման բարեփոխումների ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր