00:00:00

Տեխասի քիմիական գործարանում մեկ օրվա մեջ երկրորդ պայթյունն է տեղի ունեցել

15:07, 28 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկյան Պորտ Նեչես քաղաքի (Տեխասի նահանգ, Ջեֆերսոն օկրուգ) քիմիական գործարանում երկրորդ պայթյունն է տեղի ունեցել։ Ինչպես չորեքշաբթի տեղեկացրել է Reuters-ը, իշխանությունները հայտարարել են չորս մղոն (մոտ 6,4 կմ) հեռավորության վրա գտնվող մերձակա քաղաքներից բնակիչների տարհանման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Reuters-ի տեղեկատվությամբ՝ խոսքը կարող է վերաբերել առնվազն 60 հազար մարդու, որոնք ապրում են չորս քաղաքներում, եւ նրանց, ովքեր եկել են այցելելու իրենց հարազատներին Երախտագիտության օրվա նախօրեին, որն ԱՄՆ-ում նշվում է հինգշաբթի։ Գործակալությունն ընդգծում է, որ երկրորդ պայթյունի պահին գործարանում, որի աշխատակիցները տարհանվել էին ավելի վաղ, հրշեջները կրակի դեմ պայքարում էին արդեն մոտ 12 ժամ։ Ավելի վաղ TPC Group ընկերությունը տեղեկացրել էր, որ երեք մարդ չորեքշաբթի տուժել է պայթյունից Տեխասի Պորտ Նեչես քաղաքի քիմիական գործարանում։ Փրկարարները հայտարարել էին մարդկանց տարհանման մասին գործարանից մոտ 800 մետր շառավղով։ Առայժմ տեղեկություն չկա, թե ինչն է պայթել եւ ինչու է տեղի ունեցել պայթյունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր