00:00:00

Մորալեսը հայտնել է, որ Ինտերպոլը սկսել է տեղեկություններ հավաքել իր մասին

14:56, 28 նոյեմբեր 2019 Աշխարհ

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը, որը քաղաքական ապաստան է ստացել Մեքսիկայում, հայտնել է, որ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) իր մասին տեղեկություններ է հավաքում՝ իր նկատմամբ «կապույտ ծանուցում» տարածելով, գրում է tass.ru-ն:
«Մենք տեղեկացել ենք Ինտերպոլի տարածած «կապույտ ծանուցման» մասին»,- ասել է Մոլորեսը Մեխիկոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Խոսքը հանցագործության համար կասկածվող անձի գտնվելու վայրի կամ գործունեության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու վերաբերյալ հարցման մասին է: Մորալեսի խոսքով՝ այժմ իրեն փնտրում են մի քանի երկրում՝ «գոյություն չունեցող հանցագործությունների» մեղադրանքով: Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսն ավելի վաղ հայտարարել էր, որ Մորալեսը կարող է դատարանի առաջ կանգնել Մեքսիկայից հարավամերիկյան երկիր վերադառնալու դեպքում: Նոյեմբերի 23-ին նա հայտնել էր, որ չի ստորագրի օրենքը, որը նախկին նախագահին պաշտպանում է քրեական հետապնդումից: Բոլիվիայում բողոքի ակցիաներն սկսվել են հոկտեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում ձայների հաշվարկից հետո: Երեք շաբաթ տևած բողոքի ակցիաներից հետո Մորալեսը հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը՝ իրավիճակը բնորոշելով որպես պետական հեղաշրջում: Նրա օրինակին հետևել են փոխնախագահ Ալվարո Գարսիան և խորհրդարանի երկու պալատների ղեկավարները: Սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անյեսը, որը ներկայացնում է ընդդիմությունը, նոյեմբերի 12-ին հայտարարել էր, որ ստանձնում է նախագահի պարտականությունները, մինչև նոր ընտրությունների անցկացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր