00:00:00

Բրազիլիայի նախկին նախագահին կոռուպցիայի գործով 17 տարվա ազատազրկման են դատապարտել

14:47, 28 նոյեմբեր 2019 Աշխարհ

Բրազիլիայում դատարանը մեղավոր է ճանաչել նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային և որոշել է ավելացնել կոռուպցիայի գործով նրա պատժի ժամկետը. նա դատապարտվել է 17 տարի, 1 ամիս ազատազրկման, հաղորդում է ria.ru-ն: «Դաշնային շրջանային դատարանի հանձնաժողովը միաձայն որոշմամբ հաստատել է նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի մեղադրական դատավճիռը՝ կապված Աթիբայայի գործի շրջանակում պասիվ կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքների հետ: Պատժի չափն է 17 տարի, 1 ամիս և 10 օր ազատազրկում»,- ասված է դատարանի Twitter-ի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Կուրիտիբայի դաշնային դատարանը որոշում էր կայացրել կալանքից ազատել Լուլա դա Սիլվային, որը 2018 թվականի ապրիլից կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով պատիժ էր կրում՝ փոխելով քրեական դատավարության օրենսգրքի նորմերը, որով նախատեսում էր կալանք՝ երկրորդ ատյանում գործը չշահելուց հետո: Աղբյուրի հաղորդմամբ՝ նախկին նախագահն ազատության մեջ կմնա մինչև քրեական հետապնդումից պաշտպանվելու բոլոր իրավական միջոցների սպառումը: Սա երկրորդ դատավճիռն է երկրորդ դատական ատյանում՝ կոռուպցիայի մեղադրանքներով: Ավելի վաղ նրան մեղավոր էին ճանաչել մեկ այլ գործով՝ պատիժ նշանակելով 1 տարի, 7 ամիս բանտարկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր