00:00:00

Մարդու բնավորությունն՝ ըստ արտաքինի

04:02, 28 նոյեմբեր 2019 Աշխարհ

Հայտնի է, որ մարդու մասին շատ բան կարող են պատմել նրա ժեստերը: Սակայն չտիրապետելով «ժեստերի լեզվին»՝ կարելի է մարդուն բնութագրել նրա արտաքին տեսքով: ՊԱՐԱՆՈՑ Մարդու պարանոցի, ուսերի, ազդրերի եւ ոտքերի առանձնահատկությունները կարող են պատմել մարդու բնավորության մասին: Օրինակ՝ կարճ պարանոցը համառության եւ անհեռատեսության նշան է, իսկ երկար վիզ սովորաբար ունենում են մելանխոլիկները: «Ցլի» վիզը վկայում է մարդու անվախության մասին: Իսկ բարակ պարանոց ունեցողներին կարելի է ռոմանտիկ եւ ամաչկոտ մարդիկ համարել: ՈՒՍԵՐ Մարդու հետ շփվելիս անպայման ուշադրություն դարձրեք նրա ուսերին: Եթե դրանք նեղ են, մարդը ակնհայտ ամաչկոտ է եւ հակված է ինքն իրեն ներսից կրծելու: Լայն ուսերը վկայում են այն մասին, որ մարդը շատ համարձակ է: Լայնաթիկունք մարդիկ վստահություն են ներշնչում: ԱԶԴՐԵՐ Փարթամ եւ լայն ազդրերը խոսում են մարդու անզիջում բնավորության մասին: Կլոր ազդրեր ունեցողները փափուկ եւ կամազուրկ անձնավորություններ են: Իսկ նեղ եւ ձիգ ազդրերը բնավորության ուժեղ գծերի եւ տոկունության նշան են: Իմիջիայլոց, սլացիկ ոտքերը խոսում են նպատակասլացության մասին: ՃԱԿԱՏ Իհարկե մարդիկ ավելի հաճախ ուշադրություն են դարձնում միմյանց դեմքերին: Այդ պատճառով շատ կարեւոր է իմանալ, թե ինչպես է պետք մարդու դիմագծերի միջոցով որոշել նրա բնավորությունը: Այսպես՝ խելացի մարդուն մատնում  է բարձր եւ մի փոքր ուռուցիկ ճակատը: Իսկ նեղ ճակատ ունեցողները չափազանց պոռթկուն բնավորություն ունեն: Բարձր, ճաղատացող ճակատը հանդիպում է ուժեղ մոտիվացիա ունեցող մարդկանց մոտ: Եթե մարդու ճակատը քառակուսի ձեւ ունի, դուք գործ ունեք չափից դուրս ազնիվ մարդու հետ: ՀՈՆՔԵՐ Մարդու բնավորության մասին կարող են պատմել նաեւ հոնքերը: Բարակ հոնքերը մատնում են գոռոզ եւ սկզբունքային մարդկանց: Խիտ հոնքերը հաճախ դաժանության եւ կոպտության նշան են: Իսկ լայն հոնքերը անկեղծության եւ պարզության մասին են խոսում: ԱՉՔԵՐ Խորն ընկած աչքերը բնորոշ են ագահ եւ նախանձ մարդկանց: Լայն բացված աչքեր ունենում են իսկական երազողները: Իսկ փոքր աչքեր ունեցողներն առանձնանում են գեղեցիկ խոսքով եւ հետաքրքրասիրությամբ: Ի դեպ, նեղ աչքերը մատնում են դաժան եւ բռնակալ մարդկանց: ՔԻԹ Սուր եւ երկար քիթը խոսում է մարդու խստության եւ բռնկվող բնավորության մասին:  Մի թեթեւ ցցված քիթ ունենում են թեթեւամիտ եւ քմահաճ մարդիկ: Իսկ լայն եւ հաստ քիթը վկայում է մարդու կոպտության մասին: ԲԵՐԱՆ Փոքրիկ բերան հաճախ ունենում են թույլ բնավորությամբ մարդիկ: Եթե վերին շուրթը ստորինից հաստ է, ապա այդ մարդն իսկական էգոիստ է: Իսկ վառ արտահայտված ստորին շուրթեր ունենում են կյանքից ամեն բան ստանալ ցանկացող մարդիկ: Նեղ բերանը ինքնամփոփության վառ նշան է: Իսկ հաստ շուրթերը խոսում են մարդու համարձակության եւ ծիծաղկոտության մասին: ԿԶԱԿ Հաճախ ուժեղ մարդիկ, որոնք ինքնուրույն են հասնում իրենց առջեւ դրված նպատակներին, խոշոր եւ լավ ընդգծված կզակ են ունենում: Համեստ եւ անվստահ մարդկանց մոտ, ընդհակառակը, փոքր եւ չարտահայտված կզակ է լինում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր