00:00:00

Կառավարությունը կքննարկի «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը

02:32, 28 նոյեմբեր 2019 Տնտեսություն

ՀՀ կառավարությունը կքննարկի «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և  նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին հարցը ներառված է կառավարության նոյեմբերի 28-ի նիստի օրակարգում: «Առաջարկվում է բավարարել «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ: ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- նշված է որոշման նախագծում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր