00:00:00

Կարո Փայլանը հրապարակել է Էրդողանի ու Սորոսի լուսանկարը

01:06, 28 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և միլիարդատեր Ջորջ Սորոսի համատեղ լուսանկարը։ Լուսանկարը շրջանառվում է Էրդողանի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու ազատական հայացքներով աչքի ընկնող գործարար Օսման Քավալայի վերաբերյալ խոսքերի համատեքստում: Էրդողանը Քավալային մեղադրել էր Թուրքիայում Ջորջ Սորոսի ներկայացուցիչը լինելու և նրա գիծն առաջ տանելու մեջ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում հրապարակել է Էրդողանի և Սորոսի լուսանկարը, որն արվել է 2003 թվականին Դավոսում: «Էրդողանն ասում է. «Գեզիի իրադարձությունները ֆինանսավորող մի անձ բանտում է: Ո՞վ է կանգնած նրա հետևում: Հայտնի հունգարացի հրեա Սորոսը»։ Լուսանկարում Էրդողանը և  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հանդիպում են Սորոսի հետ: Սորոսի հետ հանդիպումն այն ժամանակ հանցանք չէր, հիմա ինչո՞ւ հանցանք դարձավ»,- գրել է Փայլանը: Նշենք, որ Էրդողանը հայտնի գործարարին մեղադրել է դեռևս 2013-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված և Թուրքիայի մյուս քաղաքներում տարածված հայտնի բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր