00:00:00

Արցախի նախագահն այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը

02:05, 28 նոյեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Նախագահ Սահակյանն այսօր այցելեց նաև հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը։ Զորամասն այսօրվանից նոր՝ ժամանակից ճաշարան ունի՝ բոլոր հնարավորություններով՝ ամբողջովին վերակառուցվել է կաթսայատունը։ ՊԲ զորամասերում ակտիվ շինարարական աշխատանքների փուլ է, բարելավվում են առկա ենթակառուցվածքները, նոր հնարավորություններ ստեղծվում ինչպես զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, այնպես էլ՝ մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար»,- գրել է Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր