ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, մեծ նշանակություն տալով հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը: Փոխվարչապետը նաև նշել է, որ այս տարի տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության առաջին նիստը լուրջ քայլ էր երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար:

Հանդիպման ընթացքում Դեբորա Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Զրուցակիցները քննարկել են նաև հանրային կառավարման բարեփոխումների, բարձր տեխնոլոգիաների, արդարադատության ոլորտներին վերաբերող համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադառնալով թվայնացման գործընթացներին՝ փոխվարչապետը նշել է, որ մոտ երեք տարվա ընթացքում նախատեսվում է պետության կողմից մատուցվող ծառայությունների ճնշող մեծամասնությունը թվայնացնել: