00:00:00

Թաիլանդում սատկած եղջերուի ստամոքսում 7 կգ աղբ են հայտնաբերել, այդ թվում՝ պլաստիկ իրեր

00:20, 28 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թաիլանդի ազգային պարկերից մեկում սատկած վայրի եղջերուի ստամոքսում 7 կգ աղբ է հայտնաբերվել: Ինչպես փոխանցում է BBC News-ը, տեղի պաշտոնյաների խոսքով՝ կենդանու օրգանիզմից դուրս բերված աղբի մեջ եղել է տղամարդու ներքնազգեստ, տոպրակներ, սուրճի տուփեր, ռետինե ձեռնոցներ, փոքր սրբիչ և այլ իրեր: Khun Sathan ազգային պարկի ներկայացուցիչը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, կենդանին երկար ժամանակ պլաստիկ իրեր է կերել նախքան սատկելը: Հաղորդվում է, որ ազգային պարկի աշխատակիցը 10 տարեկան եղջերուին հայտնաբերել է նոյեմբերի 25-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր