00:00:00

Փաստաթղթերի տպավորիչ փաթեթ է դիտարկվել. Լավրովը գնահատել է Բիշքեկում կայացած ՀԱԿՊ նիստի արդյունքները

00:07, 28 նոյեմբեր 2019 Աշխարհ

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների ղեկավարների հանձնաժողովի համատեղ նիստի մասնակիցները փաստաթղթերի տպավորիչ փաթեթ են դիտարկել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Նիստը բավականին պատրաստված է անցել: Մենք կենտրոնացել ենք տարբեր ոլորտներում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման խնդիրների վրա, դիտարկել ենք փաստաթղթերի փաթեթները, որոնք վաղը կներկայացվեն երկրների ղեկավարների ուշադրությանը: Քաղաքական բնույթի կարևոր փաստաթղթերից մեկը ես կանվանեի համատեղ հայտարարության փաթեթը՝ ուղղված միջազգային և տարածաշրջանային կայունության ամրապնդման նպատակներին»,- ասել է Լավրովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր