00:00:00

Աննա Հակոբյանին մարտական դիրքեր «կամուֆլյաժով» ուղեկցել է բանակում չծառայած մարզպետը

18:59, 27 նոյեմբեր 2019

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանի հետ այցելել են ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը։ Աննա Հակոբյանը շրջել է դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ Այս մասին հաղորդագրություն տարածել էր Աննա Հակոբյանի գրասենյակը։ ՀՀ վարչապետի տիկնոջը, կամուֆլյաժը հագին դիրքեր է ուղեկցել բանակում չխառայած մարզպետ Գնել Սանոսյանը։ Սանոսյանը, ով թավշյա հեղափոխությունից հետո նշանակվել էր բնապահպանության փոխնախարար, հետո արդեն՝ Գեղարքունիքի մարզպետ հայոց բանակում չի ծառայել։ Բայց այս հանգամանքը չի խանգարել Սանոսյանին «կամուֆլյաժ» Հետք էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման համաձայն Գնել Սանոսյանը ամուսնացել և զավակներ է ունեցել դեռևս ուսումնառության տարիներին: 2006 թվականին Սանոսյանն ավարտել է մագիստրոսական ուսումնառությունը, հենց այդ թվականի ապրիլին էլ ծնվել է նրա երկրորդ զավակը: «Զինապարտության մասին» օրենքի համաձայն՝ ընտանեկան դրությամբ տարկետման իրավունք տրվում է երկու և ավելի երեխա ունեցող զինապարտին: Պատերազմող երկրներում քաղաքական պետական գործիչների համար կարևոր բարոյական նախապայման է լինում ծառայել ազգային բանակում։ Կան պետություններ, օրինակ Իսրայելը, որտեղ պետական որոշակի պաշտոններ զբաղեցնելու համար պարտադիր է զինվորական ծառայություն անցած լինելը։ Եվ այս մոտեցումը հասկանալի է, քանի որ պատերազմող երկրում, պետական պաշտոն զբաղեցնել ցանկացող անձը պետք է պատրաստ լինի նաև իր կյանքը վտանգել հանուն այդ պետության։ Նախկինում երբ ներկաները դեռեւս չէին քայլել եւ իշխանության ղեկին չէին սուր քննադատության էին ենթարկում ՀՀԿ-ականներին, ովքեր բանակում չծառայած լինելով հագնում էին զինվորական համազգեստն ու բարձրանում դիրքեր, լուսանկարվում զինվորների ֆոնին, հետո հուզիչ գրառումներ անում իրենց սոցիալական ցանցերում, կամ տարածում հաղորդագրություն։ Գործող իշխանությունները խիստ ծանր են տանում, երբ փորձ է արվում իրենց նմանեցնել նախկինների հետ, համեմատություններ անցկացնել։ Մենք նման մտադրություն չունենք, պարզապես արձանագրում ենք կատարվածը, նախկինների այս վատ սովորությունը ներկաներից մի քանիսը ամեն դեպքում լավ են սերտել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր