00:00:00

Իժեւսկի բնակիչը փորձել է օտարերկրացիներին վաճառել գաղտնի ռազմատիեզերական տվյալներ. ԶԼՄ-ներ

23:20, 27 նոյեմբեր 2019 Աշխարհ

Իժեւսկի բնակիչը փորձել է կապ հաստատել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, որպեսզի տեղեկություն հաղորդի գաղտնի մշակումների մասին, որոնք վերաբերում են ռազմատիեզերական ոլորտին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով  Ռուաստանի տարածաշրջանային ԱԴԾՎ-ին։ «Ռուսաստանի ԱԴԾ Ուդմուրտիայի Հանրապետության վարչության աշխատակիցները հայտնաբերել են Իժեւսկի բնակչին, որը փորձել է կապ հաստատել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ՝ նպատակ ունենալով հատուցման դիմաց  տեղեկություն տրամադրել ռազմատիեզերական ոլորտի վերաբերյալ գաղտնի մշակումների մասին»,- ասվում է հաղորդագրությունում։ Ինչպես հավաստիացրել են մամուլի ծառայությունում, իժեւսկցին ավելի վաղ ունեցել է տեղեկություններ, որոնք պետական գաղտնիք են հանդիսանում։ Նա ծրագրել է Ուդմուրտիայի տարածքում ստեղծել կազմակերպություն, որի հիմնական նպատակը պետք է դառնար այդ տեղեկությունների հայթայթումը։ «Նման գործողությունների դրդապատճառը հարստանալու ցանկությունն էր ի հաշիվ արտասահմանյան կողմին գաղտնի տեղեկության վաճառքի։ Հանցավոր մտադրության ժամանակին բացահայտումը թույլ տվեց կանխել Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը վնաս պատճառելը»,- ասված է հաղորդագրությունում։ Ռուսաստանի ԱԴԾ տարածաշրջանային վարչության աշխատակիցները պաշտոնապես նախազգուշացրել են տղամարդուն, որ նրա գործողություններն անթույլատրելի են, քանի որ գաղտնի տեղեկությունների վաճառքը կարող է որակվել որպես պետական դավաճանություն (ՌԴ ՔՕ 275 հոդված)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր