00:00:00

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

18:12, 27 նոյեմբեր 2019

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ, որը ֆրանսիացի տասներեք զինվորականի մահվան պատճառ է դարձել:
«Վշտի ու կորստի այս ծանր պահին ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին ենք»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հղել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր