00:00:00

Քաղաքապետարանը այդպիսի զգայուն նյարդեր չպետք է ունենա. Նաիրա Զոհրաբյանը՝ «Մեղավորը բռնարարն է» ակցիայի մասին

20:20, 27 նոյեմբեր 2019 Հասարակություն

Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ կանանց դեմ բռնության 16-օրյա արշավ է ընթանում Հայաստանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Մեղավորը բռնարարն է» խորագրով հանրային իրազեկման ակցիային, գրում է News.am-ը: Դիտարկմանը, որ ակցիայի մասնակիցներից Զարուհի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Երեւանի քաղաքապետարանից խոչընդոտելու փորձ է եղել, ասել են՝ չեն ցանկանում նման ակցիա տեղի ունենա, քանի որ «բռնաբարություն» բառն է օգտագործվել, նաեւ ատրիբուտիկա է եղել, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ինչ պաստառներ են եղել, բայց վստահաբար, շատ ավելի գռեհիկ չեն եղել, քան Հանրապետության մետրոյի տարածքում տեղի ունեցած այդ հակահիգենիկ պերֆորմանսը: Եվ եթե քաղաքապետարանը դրան թույլտվություն տվել էր, ապա կանանց դեմ բռնության արշավին, որի նպատակը մեկն էր՝ կանխարգելել կանանց հանդեպ բռնությունը, կարծում եմ այստեղ քաղաքապետարանը այդպիսի զգայուն նյարդեր չպետք է ունենա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր