00:00:00

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղ տեղ սպասվում են տեղումներ

15:39, 27 նոյեմբեր 2019

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 27-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 28-ին, դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.70C (1977 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.70C (1973 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.00C

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր