00:00:00

Սանասարյանի ուշագրավ հայտարարությունը Վանեցյանի վերաբերյալ

15:28, 27 նոյեմբեր 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ընթանում է ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Բալայանը։ Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը, հարցին, որ դատարանը խորհրդակցական սենյակում է, ի՞նչ ակնկալիքներ ունի, պատասխանեց.«Անկախ նրանից դատարանը կբավարարի, թե՝ ոչ, մենք պետք է որոշենք բողոքարկում ենք, թե՝ ոչ հայցը, եթե դատարանն այն չբավարարի: Բայց մենք մեր պրոցեսի մեջ ենք: Մենք սահմանադրական խնդիր ենք ցույց տալիս»: Խոսելով իրենց այն պահանջի մասին, որ գործը պետք է կասեցվի, ասաց.«Մենք ասում ենք կասեցնի նոր այդ հարցը քննարկվի, այն փաստաբանն ասում է, որ առանց կասեցնելու ՍԴ-ն գործը քննարկի, եթե օրենքը թույլ է տալիս մեզ համար ավելի լավ, մենք խնդիր չենք տեսնում»:
Խոսելով՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ որ սկսեմ խոսել հայտարարության մասին, և լրագրողի այն դիտարկամը, որ ինքն էլ էև ժամանակին ասել՝ բա որ ես խոսեմ, Սանասարյանը նշեց.«Չեմ կարծում, որ ես պետք է մտնեմ այս մակարդակի մեջ՝ սուտ է ասում կամ ճիշտ է ասում: Ինքն իր տեսակետը ներկայացրեց, ես իմ փաստերն ունեմ: Ինքն այն կատեգորիան չունի, որ ես իր հետ բանավիճեմ: Ես իրեն զգուշացրել եմ, որ մի խառնվիր, սխալ մի արա»: Նկատառմանը, որ այս գործում շահագրգիռ կողմ է նաև Արսեն Թորոսյանը, Սանասարյանը նշեց.«Ես ինչ-որ պետք է ասել եմ: Ես համոզմունք ունեմ, ինֆորմացիա ունեմ, որը ներկայացրել եմ: Էս կողմ, էն կողմ չկա, ժամանակը կգա, կխոսեմ: Պրոցեսի մեջ ենք հիմա, եթե զգամ, որ չխոսելն այլընտրանք չէ, այդ պահին ես կխոսեմ, այս պահին խոսելու կարիք չկա»:
Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր