00:00:00

Շարունակվում է Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը

14:19, 27 նոյեմբեր 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական հերթական նիստը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին աշխատակիցներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և նրա ընկեր Տարոն Ավետիսյան, ով «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավարն է: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին: Նշենք նաեւ, որ նախորդ նիստին ամբաստանյալի պաշտպանները դատարանին միջնորդություն ներկայացրին Դավիթ Սանասարյանի գործն առանձնացնելու վերաբերյալ, որը դատարանը մերժեց։ Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր