00:00:00

Վիճաբանության ժամանակ, «ԱԿ 74» տիպի ինքնաձիգով կրակել են քաղաքացու ոտքին

13:03, 27 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 26-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ալաշկերտ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ վնասվածքը ստացել է հողամասում գործ անելիս: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, Արևիկ գյուղից Ալաշկերտ տանող ճանապարհի հարակից դաշտում, վիճաբանության ժամանակ, «ԱԿ 74» տիպի ինքնաձիգով կրակել են հիվանդանոց տեղափոխված տղամարդու ոտքին՝ պատճառելով վնասվածք: Պարզվել է վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 2 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, կոտրված փայտեր, ավտոմեքենայի կոտրված ապակիներ և արնանման հետքեր: Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112, 235 և 185 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցներին և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր