00:00:00

Դրամահավաք՝ Սերժ Սարգսյանի թոշակի համար

16:59, 03 ապրիլ 2018

«ՄերժիրՍերժին» քաղաքացիական նախաձեռնությունը նոր միջոցառմամբ է հանդես գալիս, նա սկսում է դրամավաք Սերժ Սարգսյանի կենսաթոշակի համար։ «Իսկ դու կատարե՞լ ես քո ներդրումը Սերժի թոշակի համար: Եթե ոչ, ապա բացառիկ հնարավորություն կա դա անելու: Քանի որ ապրիլի 9-ին Սերժը հեռանում է պաշտոնից, «ՄերժիրՍերժին» նախաձեռնությունը սկսում է դրամահավաք նրա թոշակի համար: Մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի իր լուման կներդնի այս դրամահավաքին:Մենք ունենք նվիրաբերության սահմանափակում, յուրաքանչյուր քաղաքացի կարող է նվիրաբերել 10 կամ 20 դրամ: 20 դրամ նվիրաբերելու դեպքում Ձեր նվիրաբերության 50 տոկոսը կտրվի Ալեքսանդր Սարգսյանին: Դրամահավաք տեղի կունենա Երևան քաղաքի 3 կետում՝ Կասկադում, Երիտասարդական մետրոյի շրջակայքում և 3-րդ մասում»,- նշված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր