00:00:00

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանն արդեն մուտք է գործում բանակ

13:45, 27 նոյեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ օրս առողջապահության ոլորտում գործունեություն ծավալող եւ «երկիրը տնից կառավարող» Աննա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետի տիկինը, դատելով նրա այցերի աշխարհագրությունից որոշել է մուտք գործել նաեւ արտաքին քաղաքականության ոլորտ եւ հայկական բանակ։ Օրեր առաջ նա մեկնել էր Լիտվա, որտեղ հանդիպել էր այդ երկրի արտաքին գործերի նախարարի հետ, ինչը մեծ զարմանքի տեղիք էր տվել ԱԳՆ որոշ շրջանակներում։ Ապա մեկնել էր Իսլանդիա՝ «Կին առաջնորդների» ֆորումին մասնակցելու, իսկ այսօր նա այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը։ Նրան ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանը։ Աննա Հակոբյանը շրջել է դիրքով, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ։ Եթե մինչ օրս նրա հանդիպումներն ինչ որ կերպ փորձում էին ներկայացնել որպես «Իմ քայլը»  եւ «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի գործունեության շրջանակներում տեղավորվող քայլեր, ապա այլ երկրի ԱԳ նախարարին հանդիպելը կամ մեր բանակի դիրքեր մեկնելը դժվար է կապել այս հիմնադրամների գործունեության հետ։ Կարծում ենք հաջորդ քայլը լինելու է ռազմական գաղտնիք հանդիսացող ինֆորմացիային վարչապետի տիկնոջը հաղորդակից դարձնելը եւ զենք-զինամթերքի  բազաներ ու ՊՆ տարբեր ստորաբաժանումներ այցելելը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր