00:00:00

Ալբանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը աճել է մինչև 20 մարդ

03:57, 27 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ալբանիայի հեռուստատեսության փոխանցմամբ՝ Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը աճել է մինչև 20 մարդ: Տարբեր ծանրության աստիճանի վնասվածքներ են ստացել 600 բնակիչ, ևս 10-15-ը համարվում են անհայտ կորած: Շենքերի փլատակների տակից հաջողվել է փրկվել 45 մարդ: Դուրրես քաղաքը համարվում է առավել տուժած, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, ավերվել է մոտ 500 շենք, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիջակ քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Տիրանայի մերձակայքում: Հիշեցնենք, որ Ալբանիայում նոյեմբերի 26-ի առավոտյան տեղի է ունեցել 6,4 բալ ուժգնության ուժգին երկրաշարժ: Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհված և 300 վիրավորների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր