00:00:00

Աբովյանում տղամարդը ավտոմեքենա է հրկիզել. նա ձերբակալված է

23:34, 26 նոյեմբեր 2019

Նոյեմբերի 17-ին, ժամը 04.23-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Աբովյան քաղաքում իրենց ավտոմեքենան այրում են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նոյեմբերի 17-ին, ժամը 03.50-ի սահմաններում, անհայտ անձը դյուրավառ հեղուկ է լցրել ոստիկանություն ահազանգած տղամարդուն վստահված «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի կափարիչի վրա և հրկիզել այն: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 25-ին, ժամը 12.00-ին, բաժին բերման ենթարկված՝ Աբովյանի 45-ամյա բնակիչը խոստովանական ցուցմունք է տվել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 03.50-ի սահմաններում, հիշյալ «Տոյոտա Կորոլլա»-ն հրկիզել է ինքը: 45-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր