00:00:00

«Հայաստան՝ գինու նվիրական երկիր» խորագրով հայկական գինիների համտես-շնորհանդեսների շարք Նիդերլանդներում

22:58, 26 նոյեմբեր 2019

Նոյեմբերի 21-ից 25-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանատան հետ համատեղ իրականացրել է հայկական գինիների համտես-շնորհանդեսներ և վարպետության դասեր Նիդերլանդների երեք քաղաքում՝ Ամստերդամում, Հաագայում և Ռոտերդամում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջը: Մասնավորապես՝ նոյեմբերի 21-ին, Ամստերդամում՝ «Եվրասիական տնտեսական միությունը և Նիդերլանդները․ հեռանկարներ և հնարավորություններ բիզնեսի համագործակցության համար» կոնֆերանսի շրջանակում, ՀԽԳՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայկական գինիների համտես և վարպետության դաս գինու ոլորտի մասնագետների և գնորդների համար։ Վարպետության դասը վարել է ՀԽԳՀ-ի փոխտնօրեն, գինեգործ Ֆրունզիկ Հարությունյանը։ Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել գինու համտես-շնորհանդես Ռոտերդամում՝ Նիդերլանդների Թագավորության մեծությամբ երկրորդ քաղաքում, իսկ նոյեմբերի 25-ին՝ Հաագայում, «Diplomatic Magazine»–ի հետ համատեղ։  Վերոնշյալ միջոցառումներին հրավիրված էին բարձրաստիճան հյուրեր, գինու փորձագետներ, գնորդներ և դիստրիբյուտորներ։ «Հայկական գինիների համտես Նիդերլանդներում ՀԽԳՀ-ն կազմակերպում էր առաջին անգամ՝ նպատակ ունենալով Նիդերլանդների գնողունակ շուկայում գինու համտեսների և շնորհանդեսների միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանի գինիները և ճանապարհ հարթել հայկական գինու և կոնյակի արտահանման համար», - ընդգծել է ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր