00:00:00

Թուրքիայում սկսվել են ռուսական S-400 համակարգերի փորձարկումները. ԱՄՆ-ը կրկին անհանգստություն է հայտնում

01:59, 27 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայում սկսվել են S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի փորձարկումները: Ihlas Haber  գործակալության հրապարակած տեսանյութերում երեւում է, որ ամերիկյան F-16 Fighting Falcon-ները թռիչքներ են կատարում Անկարայի երկնքում, այդ թվում՝ ցածր տարածության վրա: Միաժամանակ  S-400-ների «Տրիումֆ» մարտկոցները վերահսկում են օդային տարածքը: Զենք արտահանող ռուսական պետական «Rosoboronexport» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը այսօր հայտարարել է, որ 2020թ. առաջին կեսին ծրագրվում է S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ նոր համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ: «Հույս ունենք, որ առաջիկա տարվա առաջին կիսամյակում համաձայնագիր կստորագրենք»,-ասել է Միխեեւը: Նշենք, որ ԱՄՆ ղեկավարության կարծիքով S-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին և սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արտադրության F-35 կործանիչների համար: 2019թ. հուլիսին, երբ Ռուսաստանը ավարտեց S-400-ների մատակարարումը, Պենտագոնը Թուրքիային դուրս թողեց F-35-ի ծրագրից: Այսօրվա փորձարկումներին արձագանքել են Միացյալ Նահանգներից: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ վաշինգտոնը անհանգստացած է Թուրքիայում մեկնարկած ռուսական համակարգերի փորձարկումներից եւ Միացյալ Նահանգները Անկարայի հետ շարունակում են քննարկել այդ հարցը: Թուրքիայի նկատմամաբ հնարավոր պատժամիջոցների կիրառման հավանականությունը Փոմփեոն չի մեկնաբանել: Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության հիմնական պատճառ դարձած համակարգերը, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հիմնական գործողության մեջ կդրվեն ապրիլ ամսից: Ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնը պահանջել էր Թուրքիայից հրաժարվել S-400-ներից՝ փոխարենը ձեռք բերելով ամերիկյան Patriot համակարգերը: Հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ն սպառնում էր չեղարկել F-35 կործանիչների ամբողջ խբաքանակի վաճառքը Թուրքիային: Անկարան զիջումների չէր գնացել, իսկ ամերիկյան կողմը քանիսց հայտնել է մտահգություն այս հարցի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր