00:00:00

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

21:08, 26 նոյեմբեր 2019

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության «Բոինգ» ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում։ Այդ մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ֆեյսբուքյան էջի միջոցով։ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երեւան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր