00:00:00

Գերմանիայի եւ Նորվեգիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին քաղաքական միասնականություն է անհրաժեշտ

01:28, 27 նոյեմբեր 2019 Աշխարհ

Գերմանիայի եւ Նորվեգիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին քաղաքական միասնականություն է անհրաժեշտ, հայտնում է AP-ը։ Ելույթ ունենալով բեռլինյան Կերբերի ինստիտուտի կողմից կազմակերպված համաժողովում՝ Նորվեգիայի արտգործնախարար Ինե Էրիքսեն Սորեյդեն հայտարարել է, թե «այն ամենը, ինչ մենք անում ենք որպես ռազմական միություն շատ բանով կախված է քաղաքականապես միասնական լինելու մեր ունակությունից»։ Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը նշել է, որ «անհրաժեշտ է ապահովել դաշինքի քաղաքական միասնականությունը, քանի որ «ամերիկյան եւ եվրոպական անվտանգության բաժանումը ոչ մեկի շահերից չի բխում»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել էր ՆԱՏՕ-ի անդամներին այն բանի համար, որ նրանք բավարար միջոցներ չեն ծախսում պաշտպանության վրա։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր դաշինքի «ուղեղի մահվան» մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր