00:00:00

Ոստիկանները Արագածոտնի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20:11, 26 նոյեմբեր 2019

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի ղեկավարը և գյուղապետարանի հաշվապահը, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, 2009թ. մինչև 2017թ. գյուղապետարանում պահակ են ձևակերպել մի տղամարդու, որի աշխատավարձի միայն մի մասն են վճարել: Բացի այդ, 2012թ. մինչև 2015թ. գյուղապետարանում հավաքարար աշխատած մի կնոջ և տրակտորիստ հրամանագրված մի տղամարդու ամսական վճարել են 10.000 դրամ, այն դեպքում, երբ հավաքարարը հրամանագրված չի եղել, իսկ տրակտորիստի աշխատավարձը կազմել է ամսական մոտ 33 հազար դրամ: Նշված չարաշահումների հետևանքով, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` պետությանը պատճառվել է մոտ 1 միլիոն դրամ նյութական վնաս: Կասկածվողները հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություն: Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: https://www.youtube.com/watch?v=Sse-Q076--c&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր