00:00:00

Մալիում երկու ուղղաթիռների բախումից զոհվել է 13 ֆրանսիացի զինվորական

21:55, 26 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ֆրանսիացի տասներեք զինվորական, որոնք մասնակցում էին «Բարհան» գործողությանը Մալիում, զոհվել են երկու ուղղաթիռների բախման հետեւանքով, տեղեկացնում է RFI-ն՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին։ Նշվում է, որ ավիավթարը տեղի է ունեցել երկուշաբթի, Բուրկինա Ֆասոյի եւ Նիգերի սահմաններից ոչ հեռու, ջիհադականների դեմ գործողության ընթացքում։ AFP-ի աղբյուրները պաշտպանության նախարարությունում տեղեկացրել են, որ բախվել են Tigre հարվածային ուղղաթիռը եւ Cougar բազմաթիրախային ուղղաթիռը։ Ֆրանսիական բանակի գլխավոր շտաբում տեղեկացրել են, որ, ամենայն հավանականությամբ, ուղղաթիռները բախվել են ցածր բարձրությունում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցություն է հայտնել զոհված ֆրանսիացի զինվորականների հարազատներին, ինչպես նաեւ աջակցություն ֆրանսիացի զինծառայողներին, որոնք մարտնչում են Մալիում իսլամականների դեմ։ Նախագահն ընդգծել է զինվորականների քաջությունը, որոնք «զոհվել են հանուն Ֆրանսիայի»։ Մալիում «Բարհան» գործողության շրջանակում այժմ չորսուկես հազար ֆրանսիացի զինվորականներ կան։ Այս շրջանում 2013 թվականից, երբ սկսվել է «Սերվալ» գործողությունը, զոհվել է ավելի քան 40 ֆրանսիացի զինծառայող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր